ՀՀՄ ՄՀԿ-ի կողմից պրակտիկ (ծառայություն մատուցող) հոգեբանների հավատարմագրում



Հոգեբանի պրակտիկ գործունեության որոշակի տեսակները ենթադրում են հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող շահառուների (այցելու, բուժառու, հաճախորդ) հետ անհատական և խմբային տարբերակով ծառայությունների մատուցում հետևյալ ձևերով՝ հոգեթերապիա, հոգեբանական խորհրդատվություն, հոգեկարգավորում, հոգեդիագնոստիկա։
Հոգեբանների հավատարմագրման 1-ին փուլի արդյունքում հնարավոր է դառնում
  • Ստեղծել հավատարմագրված հոգեբանների միասնական բազա, ինչը թույլ կտա շահառուներին օգտվել այդ բազայի հիման վրա ստեղծված հարթակից և ընտրել հոգեբան մասնագետի, որի մասնագիտական փաստաթղթերը և գործունեության որակը ստուգված է Միության կողմից:
  • Հոգեբանի հետ ծագած խնդրահարույց իրավիճակի դեպքում դիմել Միությանը և ստանալ աջակցություն և խորհրդատվություն։
  • Հավատարմագրված հոգեբան մասնագետներին, անհրաժեշտության դեպքում, երաշխավորել պետական տարբեր կառույցներին` իրականացնելու մասնագիտական գործունեություն։
1-ին փուլում պրակտիկ գործունեություն իրականացնող հոգեբանների հավատարմագրման ընթացակարգի պահանջները՝
  • ՀՀՄ կողմից երաշխավորված և/կամ կրեդիտավորված դասընթացների կազմակերպումը (այդ թվում՝ ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ կրեդիտներ ստացած դասընթացները):

  • Կրեդիտավորման շրջանակներում պարտադիր պահանջ կդրվի ա) հոգեբանի էթիկայի կանոնների և բ) հոգեբանի պրակտիկ գործունեության վերաբերյալ գիտելիքների մատուցումը։

  • Սուպերվիզորի (փորձառու մասնագետի) վերահսկողությամբ աշխատանքների կազմակերպումը։

2-րդ փուլից սկսած՝պահանջվելու են ՀՀՄ կողմից կրեդիտավորվող գործունեությունը հավաստող փաստաթղթեր
ՀՀՄ կրեդիտների հաշվարկը՝

  • ՀՀՄ կրեդիտը ընդունվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄՈՒԹՅՈՒՆ» մասնագիտական հասարակական կազմակերպության ներքին կանոնադրության հիման վրա՝ որպես պրակտիկ հոգեբանի մասնագիտական որակավորման գնահատման միավոր:
  • ՀՀՄ 1 կրեդիտը սահմանված է միջինում 10 ժամ գիտագործնական աշխատածավալի հաշվարկով:
ՀՀՄ կրեդիտ ապահովող միջոցառումներն են (ըստ արժեքների)`


  • 10ժ = 1կր
    Մասնակցություն վերապատրաստման դասընթացին
  • 1կր
    Մասնակցություն մասնագիտական զարգացման միջոցառմանը (սեմինար, գիտաժողով, փորձի փոխանակման հանդիպում)
  • 5 ՇՄԶ ԿՐ = 1 ՀՀՄ կր
    Շարունակական մասնագիտական զարգացում
  • 5կր
    Ներգրավվածություն կիրառական հետազոտական նախագծին
  • 10կր
    Միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում
  • 3կր
    Հրապարակում հեղինակավոր գիտական ամսագրում
  • 5կր
    Մեթոդական ձեռնարկի տպագրություն
  • 2կր
    Պրակտիկանտների հետ տարվող աշխատանքներ
  • 1կր
    Պրակտիկանտների հետ տարվող աշխատանքներ
  • ՀՀՄ ՀԿ կողմից պարգևատրում Հայաստանում հոգեբանական գործունեության զարգացմանն ուղղված ավանդի համար՝ կազմակերպության հատուկ հանձնաժողովի որոշմամբ: 

Հաճախ Տրվող Հարցեր