Հոգեբանի մասնագիտական էթիկան (բարոյագիտությունը)


Հոգեբանի մասնագիտական էթիկան իրացվում է հոգեբանի կողմից իր գործունեությանը հատուկ բարոյականության պահանջներով, վարքի նորմերով ինչպես գործընկերների, այնպես էլ գիտական ընկերակցության, հետազոտվողների, փորձագետների, հոգեբանական օգնության դիմող անձանց հետ փոխհարաբերություններում:
Բոլոր կատեգորիաների գիտնականների համար կարևոր համընդհանուր բարոյական սկզբունքների և նորմերի հետ միասին (գիտական ազնվությունն ու կոռեկտությունը, փորձարարական տվյալների հավաքման ընթացքում ուրիշի գաղափարների և հետազոտությունների արդյունքների յուրացումից, չստուգված տվյալների վրա արված հապճեպ եզրահանգումներից հրաժարվելը, սեփական գիտական հայացքների պահպանումը ցանկացած գիտական միջավայրում, ցանկացած հեղինակավոր գիտնականների հետ վիճաբանումը և այլն) հոգեբան-գիտնականը հետազոտություն անցկացնելիս չպետք է կիրառի այնպիսի մեթոդներ, տեխնիկա, ընթացակարգեր, որոնք կնվաստացնեն հետազոտվողների անձի արժանապատվությունը, նրանց հետաքրքրությունները: Նա պետք է խստագույնս պահպանի հետազոտվողների հաղորդած տեղեկությունների չհրապարակման` գաղտնիության երաշխիքները, նա պետք է նաև հետազոտվողներին տեղեկացնի հետազոտության նպատակների մասին:
Այն դեպքում, երբ հետազոտվողի տված տեղեկությունների գիտակցորեն կամ անգիտակցորեն աղավաղումներից խուսափելու նպատակով հետազոտվողին նախապես չի հաղորդվում գիտափորձի նպատակները, ապա դա պետք է արվի գիտափորձի ավարտից հետո: Եթե մասնակցությունը հետազոտությանը ենթադրում է հոգեբանի ներխուժում անձնական հետաքրքրությունների կամ ինտիմ ապրումների ոլորտը, ապա հետազոտվողին պետք է տրվի անվիճարկելի հնարավորություն` ցանկության դեպքում ցանկացած պահի հրաժարվել հետազոտությանը հետագա մասնակցությունից: Ստացված արդյունքների հիման վրա հանձնարարականներ տալը հոգեբանին չի ազատում դրանք հասարակական պրակտիկա ներդնելու հետևանքների բարոյական պատասխանա տվությունից:

Հոգեբանի բարոյագիտական նորմերը:
  1. Հոգեբանի գործունեությունն ուղղված է հումանիստական և սոցիալական այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են բարեկեցությունը, առողջությունը, կյանքի բարձր որակը, անհատական և սոցիալական կյանքի տարբեր ֆորմացիաներում անհատների ու խմբերի լիարժեք զարգացումը: Քանի որ հոգեբանը միակ մասնագետը չէ, որի գործունեությունն ուղղված է այս նպատակների իրագործմանը, ուստի այլ մասնագետների հետ փորձի փոխանակումը և համագործակցությունը ցանկալի, իսկ որոշ դեպքերում էլ անհրաժեշտ է` առանց վերջիններիս կոմպետենտության ու գիտելիքների նկատմամբ որևէ նախատրամադրվածության:
  2. Հոգեբանությունը` որպես մասնագիտություն, կառավարվում է սկզբունքներով, որոնք ընդհանուր են բոլոր մասնագիտական կոդեքսների համար: Դրանք են` հարգանք անձի նկատմամբ, մարդու իրավունքների պաշտպանություն, պատասխանատվության զգացում, այցելուի (շահառուի) նկատմամբ անկեղծություն և ազնվություն, շրջահայացություն` գործիքներ և միջոցառումներ կիրառելիս, մասնագիտական կոմպետենտություն, հաստատակամություն ներգործության կամ միջամտության նպատակին հասնելու մեջ և կայունություն դրա գիտական հիմքում:
  3. Հոգեբանները չպետք է մասնակցեն կամ նպաստեն անհատի անկախության, նրա ֆիզիկական և հոգեբանական անձեռնամխելիության դեմ ուղղված մեթոդների մշակմանը: Խոշտանգումների կամ ծաղրանքի անմիջական մշակմանը կամ իրականացմանը նպաստելը բացի այն, որ հանցագործություն է, նաև հոգեբանի մասնագիտական էթիկայի ամենածանր խախտումն է: Ո՛չ որպես հետազոտողներ, ո՛չ որպես օգնականներ կամ համագործակիցներ հոգեբանները չպետք է մասնակցություն ունենան խոշտանգումների կամ այլ դաժան, ոչ հումանիստական, ստորացուցիչ գործողությունների իրականացմանը` անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց օբյեկտը, ինչ մեղադրանքներ կամ կասկածանքներ են առաջ քաշվել տվյալ անձի դեմ, ինչ տեղեկատվություն է հնարավոր ստանալ նման ճանապարհով և նույնիսկ անկախ այն պայմաններից (ռազմական կոնֆլիկտ, քաղաքացիական պատերազմ, հեղափոխություններ, ահաբեկչական գործողություններ կամ ցանկացած այլ հանգամանքներ), որոնք կարող են դիտվել կամ բացատրվել որպես նման գործողություների արդարացում:
  4. Հոգեբանները պետք է նվազագույնը տեղյակ պահեն իրենց մասնագիտական միա վորումներին մարդու իրավունքների ոտնահարման, ծաղրանքի, դաժանության, ձերբակալման ոչ հումանիստական կամ ստորացուցիչ պայմանների մասին` անկախ այն բանից, թե ով է զոհը, ինչպես նաև ցանկացած նման դեպքում, որ հայտնի է դարձել իր մաս նագիտական պրակտիկայում:
  5. Հոգեբանները պետք է հարգեն իրենց այցելուների կրոնական և բարոյական համոզմունքները և հաշվի առնեն դրանք մասնագիտական ներգործության համար անհրաժեշտ հարցումների ժամանակ:
  6. Օգնություն ցուցաբերելիս հոգեբանը չպետք է խտրական վերաբերմունք ցուցաբերի ըստ ծագման, տարիքի, ռասայական և սոցիալական պատկանելիության, սեռի, հավատքի, գաղափարախոսության, ազգության և ցանկացած այլ տարբերակող ցուցանիշի:
  7. Հոգեբանը չպետք է օգտագործի իր մասնագիտության ընձեռած իշխանությունն ու գերակայությունն այցելուի նկատմամբ, որպեսզի շահույթ կամ որևէ առավելություն, արտոնություն ստանա ինչպես իր, այնպես էլ երրորդ անձի համար:
  8. Հատկապես գրավոր փաստաթղթերի պարագայում հոգեբանը պետք է չափազանցզգույշ լինի, զուսպ և քննադատորեն վերաբերվի իր հայեցակարգերին (կոնցեպցիաներին) ու եզրակացություններին` հաշվի առնելով, որ դրանք կարող են ընկալվել որպես նսեմացնող և խտրականություն դնող, օրինակ` նորմալ ոչ նորմալ, ադապտացված ոչ ադապտացված, ինտելիգենտ մտավոր հետամնաց:
  9. Հոգեբանները չպետք է մանիպուլյատիվ ընթացակարգեր կիրառեն այն նպատակով, որորոշակի այցելուներ դիմեն իրենց, ինչպես նաև գործեն այնպես, որ մենաշնորհ ունենան իրենց բնագավառում: Հասարակական կազմակերպություններում աշխատող հոգեբանները չպետք է օգտագործեն այդ առավելությունը` սեփական մասնավոր պրակտիկան ընդլայնելու համար:
  10. Հոգեբանը չպետք է թույլ տա իր անվան կամ ստորագրության օգտագործումն անհրաժեշտ որակավորում և պատրաստվածություն չունեցող անձանց հոգեբանական մեթոդների անօրեն կիրառման համար: Հոգեբանները պետք է տեղյակ պահեն ուրիշի իրավունքների վրա կատարված ոտնձգության բոլոր դեպքերի մասին, որոնք հայտնի են դարձել իրենց: Անօգուտ և ստի վրա հիմնված գործողությունները չպետք է կոծկվեն հոգեբանի որակավորմամբ:
  11. Այն դեպքում, երբ այցելուի անձնական հետաքրքրությունները հակադրության մեջ են հաստատության հետաքրքրությունների հետ, հոգեբանը պետք է առավելագույնս անկողմնակալ կատարի իր գործառույթները: Տվյալ հաստատություն օգնության համար դիմելը ենթադրում է այցելուի հետաքրքրությունների կարևորում, նրա հանդեպ հարգանք և ուշադրություն հոգեբանի կողմից, որը համապատասխան հանգամանքներում կարող է հանդես գալ որպես նրա պաշտպան հաստատության ադմինիստրացիայի (տնօրինության) հանդեպ: Մասնագիտական կոմպետենտության և այլ մասնագետների հետ հարաբերություն ների մասին:
  12. Մասնագիտացված հոգեբանի իրավունքներն ու պարտականությունները հիմնված են մասնագիտական անկախության և ինքնավարության սկզբունքի վրա` անկախ որևէ կազմակերպությունում զբաղեցրած ծառայողական դիրքից և ավելի բարձր աստիճան ունեցող մասնագետներից, ադմինիստրացիայից:
  13. Հոգեբանի մասնագիտական կարգավիճակը հիմնված է նրա ընդունակություննե րի և որակավորման վրա, որոնք անհրաժեշտ են նրա պարտականությունների իրականացման համար: Հոգեբանը պետք է մասնագիտորեն պատրաստված լինի և մասնագի տացում ունենա տվյալ ոլորտում կիրառվող մեթոդների, գործիքների, միջոցառումների օգտագործման համար: Նրա աշխատանքի մասն է կազմում սեփական մասնագիտական գիտելիքները և կարողությունները ժամանակակից մակարդակի վրա պահելը:
  14. Հոգեբանը չպետք է կիրառի մեթոդներ և արարողակարգեր, որոնք ժամանակակից գիտության շրջանակներում չեն անցել բավականաչափ փորձարկումներ առանց նախատրամադրված վերաբերմունքի գոյություն ունեցող բազմազան տեսությունների և դպրոցների հանդեպ: Դեռ գիտական գնահատական չստացած հոգեբանական մեթոդի կաների փորձարկման դեպքում այցելուին պետք է նախօրոք տեղեկացնել այդ մասին:
  15. Բոլոր հոգեբանական տվյալները` որպես հետազոտության արդյունքներ, ինչպես նաև ներգործության և բուժման մասին տվյալները պետք է հասանելի լինեն միայն մասնագիտացված հոգեբաններին, որոնց պարտականությունների մեջ է մտնում դրանք չհրապարակելը ոչ կոմպետենտ անձանց մոտ: Հոգեբանները պետք է որոշակի քայլերի դիմեն համապատասխան փաստաթղթերը պահելու համար:
  16. Երբ հոգեբանական հետազոտությունը կամ ներգործությունը պահանջում է սերտ համագործակցություն ուրիշ բնագավառի մասնագետների հետ, հոգեբանը պետք է ապահովի համապատասխան փոխազդեցությունն այնպես, որ այն ուղղված լինի հոգեբանի և այցելուի բարօրությանը:
  17. Ինչպես կիրառելիս, այնպես էլ հասարակությանը ներկայացնելիս հոգեբանական մեթոդները չպետք է խառնվեն այնպիսի մեթոդների, որոնք չեն համապատասխանում հոգեբանության գիտական հիմքերին:
  18. Չհրաժարվելով գիտական քննադատությունից այն դեպքում, երբ անհրաժեշտ է` հոգեբանները չպետք է խտրականորեն վերաբերվեն գործընկերներին և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, որոնք կիրառում են նույն կամ այլ գիտական մեթոդներ, և պետք է հարգանքով վերաբերվեն այն դպրոցներին ու ուղղություններին, որոնք գիտականորեն և մասնագիտորեն կոմպետենտ են:
  19. Հոգեբանի աշխատանքը հիմնված է այլ մասնագետներին հարգելու (և նման վերաբերմունքից օգտվելու) իրավունքի ու պարտականության վրա, հատկապես այն ոլորտներում, որոնք իրենց գործունեությամբ սերտորեն հարում են հոգեբանությանը:

Ներգործության մասին
  1. Հոգեբանը պետք է հրաժարվի ներգործությունից կամ միջամտությունից, եթե համոզված է, որ իր օգնությունն օգտագործվելու է ի վնաս կամ հակառակ անհատների, խմբերի, կազմակերպությունների կամ համայնքների օրինական հետաքրքրություններին:
  2. Անհատների, խմբերի, կազմակերպությունների կամ համայնքների վրա ներգործություն կիրառելով` հոգեբանը պետք է նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրի լուծվող հիմնական խնդիրների, առաջադրված նպատակների և օգտագործվող մեթոդների մասին: Անչափահասների և իրավաբանորեն անգործունակ անձանց դեպքում պիտի տեղեկացվեն ծնողները կամ խնամակալները: Ամեն դեպքում անհրաժեշտ է խուսափել անհատներով մանիպուլյացիա անելուց և ձգտել կոնկրետ դեպքի զարգաց մանն ու ինքնավարությանը:
  3. Հոգեբանը պետք է ձգտի ավարտել ներգործությունը և չերկարացնել այն տեղեկատվության կոծկման կամ ստելու մեթոդներով ինչպես դրված նպատակին հասնելու դեպքում, այնպես էլ վերջինիս անհնարինության պարագայում բավական երկար ժամանակի ընթացքում մատչելի մեթոդների և միջոցների կիրառումից հետո: Վերջին դեպքում անհատները, խմբերը, կազմակերպությունները կամ համայնքները պիտի տեղեկացվեն այն մասին, թե ինչ ուրիշ հոգեբաններ կամ գիտական այլ բնագավառների ներկայացուցիչներ կարող են շարունակել ներգործությունը:
  4. Ո՛չ ներգործության ավարտման, ո՛չ էլ այլ հոգեբանի կամ ուրիշ մասնագետի հետ խորհրդատվության առումով այցելուի ազատությունը չպետք է սահմանափակվի: Պետք է խրախուսել բավական տեղեկատվության հիմքի վրա որոշում կայացնելու այցելուի ընդունակությունը: Հոգեբանը կարող է հրաժարվել ներգործությունը շարունակելուց, եթե այն կատարվում է ուրիշ մասնագետի կողմից իրականացվող այլ տիպի ներգործության հետ միաժամանակ:
  5. Հոգեբանները չպետք է օգտագործեն իրենց կարգավիճակի ընձեռած իշխանությունը` պահանջելու համար առանձնահատուկ աշխատանքային պայմաններ կամ վարձատրություն, որը գերազանցում է սովորական պայմաններում ընդունվածը:
  6. Հոգեբանը չպետք է թույլ տա, որ իրեն ներգրավեն մասնագիտական առումով անորոշ վիճակի մեջ, որտեղ անտեղի կամ երկիմաստ կլինեն նրա դերն ու գործառույթները:
  7. Հոգեբանները չպետք է խառնվեն այլ մասնագետների ձեռնարկած գործողություններին:
  8. Այն դեպքում, երբ հոգեբանի ծառայությունները պահանջվում են գովազդային կամ կոմերցիոն կազմակերպությունների համար, նա պետք է համագործակցի` նպատակ ունենալով ապահովել տեղեկատվության ճշմարտացիությունը և պաշտպանել անհատների հետաքրքրությունները:
  9. Հոգեբանը պետք է հատուկ զգուշավորություն ցուցաբերի, որպեսզի չառաջացնի անհիմն ակնկալիքներ, որոնք իրականացնել հետագայում մասնագիտորեն անկարող կլինի:

Հետազոտական աշխատանքների և կրթության մասին
  1. Բոլոր հոգեբաններն էլ, հոգեբանության ինչ բնագավառում էլ աշխատելիս լինեն, պիտի ձգտեն նպաստել ընդհանրապես գիտության, մասնավորապես հոգեբանության առաջընթացին` իրականացնելով հետզոտություններ և իրենց գործունեության մեջ հավատարիմ մնալով գիտական մոտեցումներին, ինչպես նաև իրենց գիտելիքները փոխանցելով ուսանողներին և այլ մասնագետների:
  2. Հետազոտություն իրականացնելիս հոգեբանը պետք է կտրականապես հրաժարվի այնպիսի գործողություններից, որոնք կարող են կայուն, անդարձելի կամ ոչ անհրաժեշտ վնաս պատճառել հետազոտվողներին: Ցանկացած հետազոտական ծրագրի մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը փորձի անցկացմանը. անչափահասների կամ իրավաբանորեն անգործունակ անձանց դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից:
  3. Եթե հոգեբանական հետազոտությունն ուղեկցվում է ժամանակավոր որևէ վնասով կամ անհարմարությամբ, ինչպես օրինակ` էլեկտրական շոկը կամ զգայական մեկուսացումը, հետազոտողը պետք է առաջին հերթին համոզվի, որ փորձի բոլոր մասնակիցները գործում են բոլորովին անկախ` առանց ցանկացած ձևի կողմնակի ճնշման. ոչ մեկի մասնակցությունը փորձին չպիտի թույլատրվի, քանի դեռ հետազոտողը չի համոզվել, որ այդ վնասի մասին հետազոտվողները իրազեկվել են նախօրոք և տվել են իրենց համաձայնությունը: Փորձից առաջ համաձայնություն տալու դեպքում անգամ հետազոտվողը ցանկացած պահի կարող է որոշում ընդունել ծրագրում իր հետագա մասնակցությունն ընդհատելու մասին:
  4. Եթե գիտափորձի պայմանները պահանջում են ապատեղեկատվություն տալ կամ ստել հետազոտվողներին, հոգեբանը պետք է համոզվի, որ դա չի հանգեցնի որևէ տևական վնասի փորձի մասնակիցներին, ամեն դեպքում ստի անհրաժեշտությունն ու փորձարարական բնույթը պետք է բացահայտվեն փորձարարական ծրագրի ավարտից հետո:
  5. Հոգեբանական հետազոտությունները նորմալ իրավիճակում` ինչպես փորձարարական, այնպես էլ դիտողական, պետք է իրականացվեն հարգանքով անհատի արժանապատվության հանդեպ, սեռական վարքի հետզոտության ժամանակ հավատալիքների, ինտիմ իրավիճակների, համեստության, խոհեմության հանդեպ, ինչպես նաև տարեցներին, հիվանդներին, ձերբակալվածներին հետազոտելիս, այսինքն` այնպիսի անձանց հանդեպ, որոնք ոչ միայն որոշակի սոցիալական սահմանափակումներ ունեն, այլև մարդկային լուրջ դրամա են ապրում:
  6. Կենդանիների հետ կատարվող փորձերի դեպքում առաջ քաշված հետազոտական նպատակին հասնելու համար բացարձակ անհրաժեշտություն չներկայացնող, բայց գիտության և մարդու հետաքրքրությունների տեսակետից արդարացված տանջանքները, վնասն ու անհարմարությունը պետք է բացառվեն կամ հասցվեն ամենացածր մակարդակի: Կենդանիներին վիրահատելու դեպքում պետք է կիրառվեն ցավազրկողներ և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր բարդությունները կանխարգելելու համար: Կենդանի ների հետ անմիջական հետազոտական աշխատանքով զբաղվող անձնակազմը պետք է կենդանիներին պահելիս, նրանց հետ վարվելիս և էվթանազիայի դեպքում առաջնորդվի միջազգային չափորոշիչներով:

Ընդհանուր սկզբունքներ
Այս բաժինը բաղկացած է ընդհանուր սկզբունքներից: Ընդհանուր սկզբունքները, ի տարբերություն բարոյական չափորոշիչների, հետապնդում են որոշակի նպատակ՝ առաջնորդել և ոգեշնչել հոգեբաններին դեպի մասնագիտության ամենաբարձր բարոյական գաղափարները: Ընդհանուր սկզբունքները, ի տարբերություն Էթիկական չափորոշիչների, չեն ներկայացնում պարտավորություններ և չպետք է լինեն պատժամիջոցներ կիրառելու հիմք: Հիմնվելով ընդհանուր սկզբունքների վրա, այս նպատակներից որևէ մեկի համար, խաթարում է ընդհանուր սկզբունքների նշանակությունը և նպատակները:

Սկզբունք Ա. Օգնել և չվնասել:
Հոգեբանները ձգտում են օգնել նրանց, ում հետ որ նրանք աշխատում են, փորձելով վնաս չպատճառել: Իրենց մասնագիտական գործողություններում հոգեբանները ձգտում են պաշտպանել այն մարդկանց բարեկեցությունն ու իրավունքները, որոնց հետ նրանք համագործակցում են պրոֆեսիոնալ կերպով, ինչպես նաև փորձում են հոգալ ազդեցության ենթարկվող այլ անձանց և կենդանիների, հետազոտությունների կենսապայմանների բարօրության մասին: Երբ հակամարտություններ են տեղի ունենում հոգեբանների պարտավորությունների կամ մտահոգությունների միջև, նրանք փորձում են այդ հակամարտությունները լուծել պատասխանատու կերպով, որը թույլ է տալիս խուսափել կամ իջեցնել վնասի մակարդակը: Քանի որ հոգեբանների գիտական և մասնագիտական դատողությունները, գործողությունները կարող են ազդել մյուսների կյանքի վրա, նրանք զգոն են, զգուշանում են անձնական, ֆինանսական, սոցիալական, կազմակերպական կամ քաղաքական գործոններից, որոնք կարող են հանգեցնել իրենց ազդեցության չարաշահմանը: Հոգեբանները ձգտում են տեղյակ լինել իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության հնարավոր ազդեցության մասին,որը կարող է անդրադառնալ մարդկանց վրա աշխատելու իրենց ունակության վրա։

Սկզբունք Բ. Հավատարմություն և պատասխանատվություն:
Հոգեբանները վստահության վրա հիմնված հարաբերություններ են հաստատում նրանց հետ, ում հետ նրանք աշխատում են: Նրանք գիտակցում են սեփական մասնագիտական և գիտական պարտականությունները հասարակության և որոշակի համայնքների հանդեպ, ում հետ նրանք աշխատում են: Հոգեբանները պահպանում են վարքագծի մասնագիտական չափանիշները, հստակեցնում են իրենց մասնագիտական դերը և պարտականությունները, ընդունում են իրենց վարքի համար պատշաճ պատասխանատվություն և ձգտում են զերծ մնալ շահերի բախումներից, որոնք կարող են հանգեցնել շահագործման կամ վնասի: Հոգեբանները խորհրդակցում, դիմում կամ համագործակցում են այլ մասնագետների և հաստատությունների հետ, այնքանով, որքանով նրանք պետք է ծառայեն այն մարդկանց շահերին, որոնց հետ նրանք աշխատում են: Նրանք մտահոգված են իրենց գործընկերների գիտական և մասնագիտական վարքագծի բարոյական համապատասխանությամբ: Հոգեբանները ձգտում են աջակցել իրենց մասնագիտական ժամանակի քիչ կամ ոչ ամբողջական հատուցմամբ կամ անձնական շահով:

Սկզբունք Գ. Անկախություն:
Հոգեբանները ձգտում են խթանել ազնվությունը և ճշմարտությունը գիտության, ուսուցման և հոգեբանության պրակտիկայում: Այս գործողություններում հոգեբանները չեն գողանում, խաբում կամ խարդախության մեջ գցում, զբաղվում կեղծիքով կամ փաստի չարաշահումներով: Հոգեբանները ձգտում են պահել իրենց խոստումները և խուսափել անտեղի կամ անորոշ որոշումներից: Հոգեբանները լուրջ պարտավորություն ունեն այն դեպքերում, երբ խաբեությունը կարող է բարոյապես արդարացված լինել օգնությունը առավելագույնի հասցնելու և վնասը նվազագույնի հասցնելու համար, հաշվի առնելով այդպիսի մեթոդների անհրաժեշտությունը, հնարավոր հետևանքները և դրանց պատասխանատվությունը, շտկելու արդյունքում առաջացած անվստահության կամ այլ վնասակար հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

Սկզբունք Դ. Արդարություն:
Հոգեբանները գիտակցում են, որ արդարությունը և արդարադատությունը թույլ է տալիս բոլոր անձանց հասնել և օգտվել հոգեբանության ներդրումներից և հոգեբանների կողմից իրականացվող գործընթացներից, ընթացակարգերից և ծառայությունների հավասար որակից: Հոգեբաններն իրականացնում են խոհեմ դատողություն և նախազգուշական միջոցներ են ձեռնարկում, որպեսզի նրանց հնարավոր կողմնորոշումները, իրենց իրավասությունների սահմանները և իրենց փորձի սահմանափակումները չհանգեցնեն կամ չհամապատասխանեն անարդար գործելակերպի:

Սկզբունք Ե. Հարգանք մարդկանց իրավունքների և արժանապատվության հանդեպ:
Հոգեբանները հարգում են բոլոր մարդկանց արժանապատվությունն ու արժանիքները, ինչպես նաև անհատների գաղտնիության, ինքնորոշման իրավունքը: Հոգեբանները գիտակցում են, որ կարող են անհրաժեշտ լինել հատուկ երաշխիքներ, պաշտպանելու մարդկանց կամ համայնքների իրավունքները և բարօրությունը, որոնց խոցելիությունը թույլ չի տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել: Հոգեբանները գիտակցում և հարգում են մշակութային, անհատական և դերային տարբերությունները, ներառյալ տարիքի, սեռի, գենդերային ինքնության, ռասայի, էթնիկության, մշակույթի, ազգային ծագման, կրոնի, սեռական կողմնորոշման, հաշմանդամության, լեզվի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի վրա հիմնված և նման խմբերի անդամների հետ աշխատելու գործոնները: Հոգեբանները փորձում են վերացնել այն ազդեցությունները, որոնք հիմնված են այդ գործոնների վրա, և չեն մասնակցում կամ հորդորում ուրիշների գործունեությունը` հիմնվելով այդպիսի նախապաշարմունքների վրա:

  1. APA Ethical Principles of Psychologists and Code of Conduct, 2010-2016, https://www.apa.org/ethics/code
  2. Ավանեսյան Հ. Մ. Փորձարարական հոգեբանություն, Ուսումնական ձեռնարկ, 2-րդ վերամշակված հրատարակություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2021, 370 էջ
  3. Братусь Б. С. (ред.) Психология и этика. // https://psychojournal.ru/books/2109-bratus-b-s-psihologija-i-jetika.html
  4. Этический кодекс психолога/ Российское психологическое общество. 2021// http://psyrus.ru/rpo/documentation/ethics.php