Կազմակերպության առաքելությունն է գնահատել, համակարգել, կարգավորել և ապահովել մասնագիտական մոտեցումը և միջազգայնորեն ընդունված չափանիշները Հայաստանում հոգեբանության գիտական, կրթական և գործնական ոլորտներում։ Այն նաև ապահովում է ՀՀ օրենսդրական և մասնագիտական գործունեության կարգավորող շրջանակը՝ համագործակցելով պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։